Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի Նարեկ Սարգսյանին. Հայկ Սարգսյան


Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի Նարեկ Սարգսյանին. Հայկ Սարգսյան

  • 18-06-2019 16:15:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Նա նշել է, որ Չեխիայի Արդարադատության նախարարությունն, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել:
Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում:
 
Նշենք, որ դատարանում շարունակվում է Հայկ Սարգսյանի գործի քննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը