Ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել


Ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել

  • 18-06-2019 17:26:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 
 
2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն:
 
 
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն