Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

18-06-2019 18:19:30   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 
 
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն
գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած վերաբերմունքը և ոգին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: 
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զորացման գործում ներդրվող ջանքերին, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմին:
 
Իր հերթին դեսպանը նշեց, որ տպավորված է Հայաստանով և նրա հարուստ մշակույթով: Պրն. Քիսլերը իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը գործակցության համար` գոհունակությամբ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում Գերմանիայից ժամանած բազում պատվիրակություններ է առաջնորդել Մայր Աթոռ: Գերմանիայի դեսպանը կարևոր նկատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը միջեկեղեցական կապերի զորացման գործում:
 
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 516 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար