ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրինագծեր
18-06-2019 18:23:43 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 18-ին տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, Ժաննա Գալստյանի նախագահությամբ, քննարկել է երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայցված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացել:
Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ: Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
--
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին