Հսկվող այրում 30 հեկտար տարածքի վրա


Հսկվող այրում 30 հեկտար տարածքի վրա

  • 18-06-2019 18:35:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է 30 հեկտար չոր խոտածածկույթ:
 
Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:
Ժ․09:45-ից մինչև ժ. 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։
 
Ժ.09։54-ից մինչև ժ. 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:
 
Ժ. 13։20 մինչև ժ. 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։
 
Ժ․10։03-ից մինչև ժ․14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ամերիկայի փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 1,5 հա մոտ խոտածածկույթ:
Ժ․10։05-ից մինչև ժ․13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 4 հա խոտածածկույթ։
 
Ժ․12։54-ից մինչև ժ.16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։
Ժ․13։30-ից մինչև ժ․14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։
 
Ժ.14։44-ից ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն