Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել


Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

  • 19-06-2019 16:15:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային  վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:
 
Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն