Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց. բաց նամակ Վալերիյ Օսիպյանին

19-06-2019 17:27:40   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր  էջում բաց նամակով դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ գրելով.
 


«Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին
 
Հարգելի պարոն Օսիպյան.
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար
փոխադրամիջոցներին:
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...
Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնատակար բաղադրիչներով հագեցած...
Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
Ակնկալում եմ արագ արձագանք...
 
Կանխավ շնորհակալ եմ»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 915 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար