Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց. բաց նամակ Վալերիյ Օսիպյանին
19-06-2019 17:27:40 | Հայաստան | Հասարակություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ գրելով.
«Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին
Հարգելի պարոն Օսիպյան.
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...
Առանց այն էլ՝ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնատակար բաղադրիչներով հագեցած...
Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր, խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ: