Կանխվել է թուրքերեն մակնշմամբ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը Հայաստան. ՊԵԿ


Կանխվել է թուրքերեն մակնշմամբ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը Հայաստան. ՊԵԿ

  • 19-06-2019 17:36:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումումը:
 
ՊԵԿ-ից  հայտնում են, որ ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի:
 
Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն