Կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը


Կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

  • 19-06-2019 18:18:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս. թ. հունիսի 19-ին կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը:
 
Նախագծի կազմակերպիչն է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը:
 
«Քույր-դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, որը կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Ծրագրի շրջանակում երևանյան 10, ինչպես նաև մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր Երևանի, ՀՀ մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն