Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել


Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

  • 19-06-2019 18:29:18   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված շուրջ 70 ծրագրային հայտերից հաստատվել է ևս 9-ը:
 
Հաստատված սուբվենցիաներով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր կիրականացվեն Արզնի, Հրազդան, Արգել, Ակունք, Եղվարդ, Նոր Գեղի, Թեղենիք, համայնքներում:
 
Նոր հաստատված ծրագրերն են
1.  Արզնի համայնք – համայնքի կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում
2.  Ակունք համայնք - Նոր Գյուղ բնակավայրում կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում
3.  Հրազդան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
4. Հրազդան համայնք – բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում
5. Հրազդան համայնք – համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում
6. Արգել համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում և առանձին հատվածների ասֆալտապատում
7. Եղվարդ համայնք – Զորավան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում
8. Նոր Գեղի համայնք – համայնքի կոյողու արտաքին ցանցի կառուցում
9.  Թեղենիք համայնք - ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:
Ներկայացված հայտերից 35-ը արդեն հաստատվել են: Մյուս հայտերը կքննարկվեն ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա  նիստերում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play