Կանցկացվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն


Կանցկացվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն

  • 20-06-2019 18:19:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբին՝  ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար: Արդյունքում՝ միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը: Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, համերգներ են տեղի ունենալու Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում: 
 
Գործադիրի որոշմամբ գումար կտրամադրվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով:  Հիմնավորման համաձայն՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։ Այն բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթահամակարգերը։ Այս պահին ամբողջությամբ ներդրված է և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։  «Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը» այս տարի այն կգործի միայն Երևան քաղաքի դպրոցների համար, հաջորդ տարվանից՝ ՀՀ բոլոր դպրոցների համար։ Որոշման ընդունման  արդյունքում դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման արդյունքում կհամակարգվի և կպարզեցվի դպրոց ընդունելության գործընթացը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն