Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատունը փլվել է

20-06-2019 19:25:02   | Լոռու մարզ  |  Հասարակություն
Հունիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ
խումբը:
 
Պարզվել է, որ փլուզվել է Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատան (տարածքը՝ մոտ 66 քմ, բարձրությունը՝ մոտ 5 մ) խարխլված պատը՝ մասնակի (մոտ 3 քմ):
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 487 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար