Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատունը փլվել է


Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատունը փլվել է

  • 20-06-2019 19:25:02   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Հունիսի 20-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ փլուզվել է Մաշտոցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատան (տարածքը՝ մոտ 66 քմ, բարձրությունը՝ մոտ 5 մ) խարխլված պատը՝ մասնակի (մոտ 3 քմ):
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play