ՀՀԿ անդամները հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրենին


ՀՀԿ անդամները հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրենին

  • 20-06-2019 19:30:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը և Արտակ Զաքարյանը հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրեն Ցյան Նայչենի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Թիան Էրլունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև հաստատված համագործակցությանն առընչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են հետագա միջկուսակցական համագործակցության պատրաստակամությունը և մի առաջիկա շարք կոնկրետ ծրագրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն