Նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար

22-06-2019 11:59:44   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
 


Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։
 
Safran-ը բարձր տեխնոլոգիական
միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։
 
Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 489 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար