Նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար


Նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար

  • 22-06-2019 11:59:44   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
 
Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։
 
Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։
 
Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play