ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հերքում է անհերքելին


ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հերքում է անհերքելին

  • 22-06-2019 12:10:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ի պատասխան «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայտարարության, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շինվերանորոգման աշխատանքների պատճառով օգտագործվում են նախկին ջրագծերը»: 
 
«Վեոլիա ջուր»-ը պնդում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրոք հայտաբերվել է ապօրինի ջրօգտագործման փաստ, ինչը պատիվ չի բերում տվյալ հիմնարկի ղեկավարությանը:
 
Փաստն անհերքելի է, քանի որ դիտահորը տեղում է, ջրագիծը՝ նույնպես, միայն արդեն ապամոնտաժված: 
Փաստը հերքելու կամ «պարզաբանման» փորձեր անելու փոխարեն վերջինիս հեղինակները կարող էին պարզապես այցելել դեպքի վայր, հավաստիանալու, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը իրավացի է: 
 
Կատարվածի համար, թերևս, ճիշտ կլիներ հայցել ջրամատակարար կազմակերպության ներողամտությունը, հայտարարելու փոխարեն, թե «տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է»:
Առավել ևս, որ բերված փաստարկը, թե՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել», որևէ կապ չունի գործի էության հետ: Շինվերանորոգման աշխատանքների համար նույնպես պետք է օգտագործել օրինական եղանակով ստացվող և ջրաչափի միջոցով հաշվառվող ջուր, ինչպես և ամենուր:
 
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը հերքում է միայն համազգեստի պատիվը պահելու համար: Մինչդեռ կարծում ենք, որ դրան առավել կնպաստեր սխալն ընդունելն ու թերությունը շտկելը, որպես սեփական համակարգում ապօրինություն թույլ չտալու վճռականության ապացույց: 
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play