ՈՒՂԻՂ. Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը
24-06-2019 10:19:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունից հետո, ԱԺ-ն կշարունակի քննարկել հերթական նիստերի օրակարգում կիսատ մնացած հարցերը։
Խորհրդարանի օրակարգում այսօր Հարկային օրենսգրքի մեծ փաթեթն է։
Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Այսօր խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։