ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը

24-06-2019 10:59:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները պետք է ընտրվեն մրցութային կարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 91 կողմ, 5 ձեռնպահ ձայներով ԱԺ հունիսի 24-ի նիստում:
 


Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ
նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը:
 
Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 359 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար