Տեսեք Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում հենց հիմա ինչ է կատարվում. Լրագրողի ահազանգը


Տեսեք Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում հենց հիմա ինչ է կատարվում. Լրագրողի ահազանգը

  • 24-06-2019 13:56:02   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն, հետարքրքրվեք, տեսեք Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում հենց հիմա ինչ ա կատարվում։

Այսօր ժամը 12-ին պապիլոմա վիրուսի համար անալիզ հանձնելու էին կանչել թաղամասի անչափահաս աղջիկներին։ Սոդոմ-գոմոր, շունը տիրոջը չի ճանաչում...բոլորին նույն ժամին կանչել են ու մեկուկես ժամ անց դեռ ոչ մի երեխայի չէին կարողանում սպսարկել։ Ծնողներն աշխատանքից թույլտվություն էին վերցրել, որ երեխային բերեն։ Հրմշտոց, գոռոց, շոգ, երեխաները կանգնած տեղն ուշաթափվում են։ Բժշկական կազմն էլ՝ թքած. մեկը հեռախոսով ա խոսում, մյուսն իր անելիքը չգիտի, մեկ համակարգիչն ա փչանում։ Ոչ ոք մատ մատի չի տալիս։ Իրավիճակը լրիվ դուրս ա եկել հսկողությունից։ Դե, իհարկե, ներսի աշխատողներն արանքում իրենց ծանոթ երեխեքին անհերթ խցկում են։ Մեկ էլ արանքում մեկը գոռում ա՝ 10 հոգու ենք սպասարկելու, մյուսները թող գնան։ Դե աշխատեք, դե ապացուցեք, որ բացի կոֆե խմելուց, ի վիճակի եք մասնագիտական նվազագույն քայլ անել։

Նաիրա Փայտյան

Լրագրող 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն