Հարկ է լինել չափազանց զգույշ եւ չկրկնել անցյալի սխալները.Հայտարարություն Հունաստանում ՀՅԴ պառակտիչ գործունեության մասին

24-06-2019 14:01:33   | Հունաստան  |  Քաղաքական
Թավշյա հեղափոխության արդյունքում ունենք ապագայի նկատմամբ Նոր Հայաստանի խոստմնալից հեռանկարը: Բնականաբար Սփյուռքը եւս իր ճնշող մեծամասնությամբ ունի նույն հեռանկարը եւ մոտեցումը: Ուստի հեղափոխական իշխանությունների կողմից սպասվում է Սփյուռքի նկատմամբ համակողմանի նոր եւ արդյունավետ մոտեցում: Սփյուռքի հետ կապերը անցյալում հիմնականում եղել են ՀՀ դեսպանությունների եւ Սփյուռքի նախարարության միջոցով: Այդ հարաբերությունները ցավոք եղել են խտրական, միակողմանի եւ ոչ արդյունավետ: Այդ հարաբերություններում անտեսվել է Սփյուռքը իր ավելի քան 95 տոկոսով:
 


Ուրախալի է, որ արդեն աշխատանքի է անցել Սփյուռքի հետ կապերի գլխավոր հանձնակատարը եւ կյանքի է կոչվել համապատասխան գրասենյակը, կցուցաբերվի նոր մոտեցում եւ նոր հայեցակարգ: Սակայն ՀՀ դեսպանությունների եւ ԱԳ նախարարության կողմից Սփյուռքի հետ կապերի շրջանակներում ցավոք դեռեւս ականատես ենք լինում նախկին արատավոր մոտեցումների որոշակի օրինակների, որը վտանգում է արդյունավետ աշխատանքների բնականոն ընթացքը եւ չի համապատասխանում Նոր Հայաստանի որդեգրած նպատակային քաղաքականությանը եւ պահանջներին: Դրա ցայտուն օրինակներից է վերջերս Աթենքի հայկական համայնքում տեղի ունեցած այն անառողջ իրողությունը, երբ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպում է միայն տեղի ՀՅԴ-ի Կենտրոնական կոմիտեի հետ` անտեսելով
գործող մյուս կուսակցություններին եւ կառույցներին, իսկ վերջիններիս համատեղ արդարացի բողոք-նամակին ի պատասխան դաշնակցությունը պաշտոնապես հայտարարում է. «Յունահայ համայնքին մէջ լուսանցքային դեր ունեցող շրջանակ մը, հանդիպման բնոյթը անտեսելով, առիթը կ՚օգտագործէ մեր գաղութը պառակտելու եւ Հ.Հ. իշխանութեանց հետ սնոտի բաժանարար գիծեր ստեղծելու համար»։
 
Բոլորի համար պարզից էլ  պարզ է ՀՅԴ-ի Հայաստանյան քաղաքականությունը, նրանք բազմաթիվ պառակտիչ գործեր են ցույց տվել, որոնցից վերջինը նրանց այսպես կոչված կարմիր քարտերն էին:
 
Հայաստանում շատերը դեռ չգիտեն, որ Սփյուռքում  եւս նրանք վարել ու վարում են նույն քայքայիչ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ամեն գնով չեզոքացնել եւ վերացնել բոլոր այլ կառույցների գոյությունը:
 
Այս եւ նման անառողջ վիճակի հիմնական պատասխանատուները սփյուռքյան բոլոր այն ուժերն են, ովքեր տասնյակ տարիներ խոչընդոտել են Սփյուռքի միավորումը: Իսկ ՀՀ հին իշխանություններն էլ սեփական կերակրատաշտից նրանց բաժին հասցնելով՝ լավագույնս օգտվել են այդ վիճակից իրենց կլանային շահերը առաջ տանելու համար:
 
Նոր Հայաստանում, պետական տարբեր
կառույցներում Սփյուռքի հետ կապերում հարկ է լինել չափազանց զգուշ եւ զգոն, չկրկնել անցյալի սխալները: Հարկավոր է միասնականության ոգով՝ հավասար եւ առարկայական մոտեցում ցուցաբերել Սփյուռքի տարբեր համայնքներին եւ գործող բազմաբնույթ կառույցներին:
 
Հասկանալի է որ ՀՀ բոլոր դիվանագետները չեն, որ համապատասխանում են իրենց կոչումին եւ գործում են թավշյա հեղափոխության տրամաբանության ոգով, սակայն դա չի նշանակում որ նրանցից ոմանք ինչ-ինչ շահերի բերումով հնարավորություն պիտի ունենան շարունակել աշխատել հին հոգեբանությամբ:
 
Մեր ցանկությունն ու պահանջն է, որ նման բացասական երեւույթներ այլեւս չկրկնվեն:
 
 
Եվրոպայի հայերի համագումար
23 հունիսի 2019 թ.
Ուփսալա – Շվեդիա
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 958 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար