«Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն» իր 5-ամյակը նշեց շքեղ տոնական մենահամերգով

24-06-2019 14:07:31   | Հայաստան  |  Հասարակություն
 

Հունիսի 23-ը պատմական և տոնական օր էր «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» համար. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգ։ 
 
Դահլիճում պարարվեստը  գնահատող և սիրող հանդիսատես էր, իսկ բեմում մարդիկ, ովքեր իրենց կյանքը միաձուլել են պարի հետ։
 
Դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանը, գլխավոր փորձավար Ռաֆայել Քալաշյանը և գլխավոր 
փորձավարուհի Աննա Քալաշյանն իրենց ջանքերը չէին խնայել, որ       սաները ներկայանային  պրոֆեսիոնալ հարթակում ըստ արժանվույն։ 
 
«5 Տարի միասին» խորագրով  համերգի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի հիմնական 10 դասարաններից 6-ի սաները։  Ծրագիրը հագեցած էր և հանդիսատեսը վայելեց նոր բեմադրություններ՝«Տանգո սիլուետ», «Երևան»,  «Կարմեն», «Հեյ ջան»,« Արցախի ուլնեցիների պար», «Պատկերներ», «Տղամարդիկ», «Հոյ Նազան», «Քոչարի», «Սուսերով պար», «Կոմիտաս», վրացական և այլ ազգային պարեր։ Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակի առիթով ծրագրում կար նաև մեծն շանսոնյեի «Լա Բոհեմ» երգի ներքո արված բեմադրություն։  
 
Ներկայացվեց տարբեր ժանրի պարեր՝ հայկական, այլ ազգերի ժողովրդական պարեր, ջազային, մոդերն, ջազ-բալետ և այլն, իսկ «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի»  ուսուցանման  հիմքում դրված է դասական պարը:  Դպրոցի  5-ամյակին իրենց շնորհավորական ելույթներն ունեցան «Այբ» շոու բալետ  պարային  ստուդիան և հատուկ հյուր մնջախաղաց, պարող Կարեն Խաչատրյանը։
 
5 տարի առաջ՝ 
2014 թվականին,  նոր կադրերի որոնման ճանապարհին ստեղծվեց   «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցն»  ու իր շուրջը հավաքեց  պրոֆեսիոնալ պարարվեստով զբաղվել ցանկացող  երեխաների։
 
Ստեղծելիս նպատակը մեկն էր՝  ունենալ պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ապագայում իրենք էլ   կշարունակեն դասավանդել միայն պրոֆեսիոնալ պարարվեստ, վառ կպահեն ու կզարգացնեն հայկական պարարվեստը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար