Փոխնախարար Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին


Փոխնախարար Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին

  • 24-06-2019 14:15:18   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

     Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը համաժողովի լիագումար հանդիպումներից զատ նաև որպես խոսնակ հանդես է եկել տվյալների համակարգային հրապարակման մեխանիզմների պանելային քննարկմանը և ներկայացրել հայաստանում ներդրված նորարարական հարթակը։ Նա ընդգծել է, որ երկրների համար ուղենշային պետք է լինի թղթային հաշվետվություններից անցումը դեպի առավել թիրախային տվյալներ ստանալուն, իսկ հետագայում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային մեծածավալ տվյալների փոխարեն արդյունավետ տեղեկատվության ձևավորման խնդրին:
Փոխնախարարը ողջույնի խոսքով հանդես է եկել ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ առանձին հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են նաև պայմանագրերի թափանցիկությանն առնչվող հարցեր :
 
Որպես իրական սեփականատերերի մասին տվյալների հրապարակման թեմայով լիագումար քննարկման խոսնակ, փոխնախարար Շուշանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում տարվող քայլերը: Վերջինս նշել է նաև, որ այսօր կառուցվող համակարգերը պետք է իրենց կառուցվածքով այնպիսի տրամաբանություն ունենան, որ ապագայում հնարավոր դարձնեն կարգավորման ընդլայնումը դեպի նոր ոլորտներ, իհարկե, այդ ոլորտների մանրամասն ուսումնասիրություններ իրականացնելուց հետո միայն:
 
Փոխնախարարը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության փոխտնօրենի, ՏՀԶԿ տրանսֆերային գնագոյացման և ֆինանսական գործարքների գծով ավագ խորհրդականի, ինչպես նաև Մեծ յոթնյակի կողմից հիմնադրված CONNEX նախաձեռնության քարտուղարության ղեկավարի հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:
 
Հիշեցնենք նաև, որ երեք տարին մեկ անցկացվող համաշխարհային այս համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի նախագահի հատուկ մրցանակը՝ անդամակցության մտադրության հայտարարումից հետո կարճատև ժամկետում մեծ կամք ցուցաբերելու, հսկայական աշխատանք իրականացնելու և, որպես նորեկ անդամ, արդեն իսկ նորարարությամբ հանդես գալու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն