Երևանում այսօր ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի


Երևանում այսօր ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

  • 24-06-2019 14:23:13   | Հայաստան  |  Իրավունք

infocom.am Այսօր ժամը 18:00-ին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև ակցիա է անցկացվելու ի աջակցություն Խաչատուրյան քույրերի։ Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել է ֆեյսբուքում, տեքստում մասնավորապես ասվում է․ 
 
«Միջազգային համերաշխության ակցիա ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի:
 
2018 թվականի հունիսի 27- ին երեք քուրեր՝ Մարիա Խաչատրյան (17տատեկան), Անգելինա (18 տարեկան) և Կրիստինա (19 տարեկան) սպանեցին իրենց հորը՝ Միխաիլ Խաչատրյանին:
 
Սպանեցին ի պատասխան տարիներ տևած բռնության, որն ինքը կիրառել է իրենց, իրենց մայր՝ Աուրելիայի և ավագ եղբայրենրից մեկի հանդեպ: 
Աղջիկները ոստիկանություն ինքնուրույն են կանչել:
 
Բացի տարիներ տևած ծեծի, զենքով սպառնալիքի (ոչ միայն հարազատներին այլ նաև հարևաններին), անընդմեջ վիրավորանքների, տնային բանտարկության ( արգելում էր դպրոց հաճախել և զբոսնել), փորձաքննությունը ապացուցել է քույրերից մեկի հանդեպ տարիներ տևած սեքսուալ բռության առկայությունը:
 
Հայտնի է, որ օրալ սեքսի հարկարկադրումից հետո քույրերից մեկն ինքնասպանութան փորձ է արել: 
 
Բնականաբար, սպանությունը հանցագործություն է, սակայն նրանք, ովքեր այսօր ամբողջ եռանդով մեղադրում և դատում են աղջիկներին ( նրանց անբարոյական են անվանում, ասում են, թե ինչպիսի «աստվածային» մարդ է եղել իրենց հայրը և ինչքան շատ ժամանակ է եկեղեցում անցկացրել, գրում են, որ աղջիկներն արժանի են ցմահ բանտարկությանը և կարող էին իրենց ինչ-որ այլ կերպ պաշտպանել և այլն) բացարձակ հաշվի չեն առնում համատեքստը. նրանք չեն նկատում և արժեզրկում են այն բոլոր հանցանքնետը, որոնք Խաչատրյանը գործել է աղջիկների հանդեպ: 
 
Հանցանքներ, որոնցից քույրերին չպաշտպանեց ո'չ ոստիկանությունը, ո'չ հարազատները, ո'չ հարևանները և ո'չ էլ դպրոցը: Յուրաքանչյուր օր իրենց կյանքը վտանգի տակ էր, և այս պատմությունը կարող էր նորությունների լրահոսում այլ կերպ ամրագրվել՝ ի վերջո մենք կարող էինք կարդալ աղջիկների եռակի ինքնասպանության մասին, կամ թե ինչպես բնակարանում գտան հրազենային վնասվածքով երեք մարմին: 
 
Ռուսաստանում և Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք չկա:
 
Ընտանեկան բռնության զոհը բացարձակ անպաշտպան է, ինչը նշանակում է սեփական կյանքի պաշտպանության բեռը, պատասխանատվությունը և մեղքը հենց իր վրա է:
 
Տարբեր փաստերի համաձայն՝ ընտանեկան բռնության ժամանակ կանաց սպանության մեծ մասը տեղի է ունենում, երբ զոհը փորձում է փախչել, և հենց այդ ընթացքում իշխանության կորուստը իր հետևից բերում է անկառավարելի ագրեսիա:
 
Մենք հանդես ենք գալիս ընտանեկան բռնության մասին օրենքի (Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին) ընդունման և Խաչատրյան քույրերի ազատության համար:
 
Ազատություն, Պաշտպանություն, Հոգացողություն Խաչատրյան քույրերին:
 
Հանդիպման վայրը՝ ք.Երևան, Ռուս Դաշնության Դեսպանատուն, հունիսի 24ին ժամը 18.00»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք