Երևի եկել էր էդ էրեխին խեղդամահ անելու. Մանրամասներ 7-ամյա աղջնակի սպանության դեպքից


Երևի եկել էր էդ էրեխին խեղդամահ անելու. Մանրամասներ 7-ամյա աղջնակի սպանության դեպքից

  • 24-06-2019 15:06:17   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Լոռու մարզում 30-ամյա Աննայի կողմից 7 տարեկան դստերը սպանելու զարհուրելու դեպքի առթիվ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Դեպքը, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։
 
Hraparak.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան դեպքի օրվա մանրամասների մասին։ Կինը, որը նախկինում այդ գյուղում ամուսնացած է եղել, երևանաբնակ է եղել։ Ամուսնու հետ, որը մահացած է, կինը ՝ Աննան որոշ ժամանակ ապրելուց հետո ամուսնալուծվել է և տեղափոխվել Երևան։ Այստեղ նա երկրորդ անգամ է ամուսնացել։
 
Իսկ սպանությունը կատարել է Երևանից` աղջկա հետ գյուղ այցելությունից երկու ժամ անց։
 
Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը մանրամասնեց՝ ասելով․ «Իրենք այստեղ դաչայի նման տուն ունեին, եկել էր ժամ ը14․20, 16․30-ի կողմերը էդ դեպքը եղել է»։
 
Դեպքի մասին էլ իմացվել է, երբ գյուղ է եկել Աննայի երկրորդ ամուսինը՝ մոր հետ, որոնց կինը գնացել էր դիմավորել կայարանից ու այստեղ արդեն աղմուկ է բարձրացել, հարևանները զանգահարել են գյուղապետին, նա՝ ոստիկանություն։
 
Գյուղապետն ասում է, որ տեղյակ չէ՝ կինը հոգեկան հիվա՞նդ է, թե՞ ոչ։
 
Հարցին էլ, թե ի՞նչ են խոսում, ինչու՞ էր կինը եկել գյուղ, որտեղ արդեն ոչ ոք չունի, գյուղապետը պատասխանեց՝ երևի եկել էր էդ էրեխին խեղդամահ անելու, եսիմ ինչի՞ էր եկել։
 
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխայի 30-ամյա մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով, իսկ նախքան այդ փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play