Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխատանքի է հրավիրում երաժիշտների

24-06-2019 15:10:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երիտասարդ, տաղանդավոր և նպատակասլաց երաժիշտներին հրավիրում է դառնալու նվագախմբի մեծ ընտանիքի անդամ: Նվագախումբը մշտական աշխատանք է առաջարկում երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագիտական հնարավորությունների զարգացմանը: 
 
Հայտարարվում է մրցույթ հետևյալ թափուր հաստիքների համար՝ ջութակահար՝ 3 տեղ (1-ին
ջութակ՝ 1 տեղ, 2-րդ ջութակ՝ 2 տեղ), թավջութակահար՝ 1 տեղ, կոնտրաբասահար՝ 1 տեղ, ֆլեյտահար՝ 1 տեղ, հոբոյահարների կոնցերտմայստեր՝ 1 տեղ, հոբոյահար՝ 1 տեղ, կլարնետահար՝ 2 տեղ, շեփորահար՝ 1 տեղ, տրոմբոնահար՝ 1 տեղ, հարվածային գործիքների երաժիշտ՝ 1 տեղ։
 
Մրցույթին կարող են մասնակցել ունկնդրման օրը 18 տարեկանը լրացած երաժիշտները, որոնք ունեն համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն՝ կոնսերվատորիայի դիպլոմ, նվագախմբում աշխատելու փորձ։ 
 
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ 
 
Մրցույթը կանցկացվի հուլիսի 20, 22-ին: 
 
Մրցույթի ծրագրին, մասնակցության պայմաններին և այլ տեղեկությունների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ 
 
Հարցերի դեպքում՝ զանգահարել +374 10 58-14-71, +374 98 32-88-71 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ հասցեին։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար