Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաջնորդության դպրոցի սաներին
24-06-2019 15:28:50 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Երևանից ժամանած Առաջնորդության դպրոցի ուսանողներին՝ դպրոցի հիմնադիր Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը՝ անդրադառնալով տարածաշրջանի և հակամարտությունների լուծման վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը:
Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր են փոխանակվել Արցախի մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, սահմանամերձ բնակավայրերում տնտեսական զարգացման ռազմավարություն մշակելու, բնակչության աճի տեմպի ավելացման, ինչպես նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին վերաբերող թեմաների շուրջ:
Հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Առաջնորդության դպրոցի սաները Արցախին՝ խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ կարևոր է հայրենիքի այս հատվածի հանրահռչակումը արտաքին աշխարհի համար, Արցախում ապրելը ու սեփական օրինակով մյուսներին վարակելը:
--
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Отдел информации и по связям с общественностью Национального собрания Республики Арцах
Media and Public Relations Department of National Assembly of the Republic of Artsakh