«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի շրջանակում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր


«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի շրջանակում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր

  • 24-06-2019 16:03:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Երեւանում ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել։
 
Առաջին հուշագիրը ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  միջեւ։
 
Հուշագիրը ստորագրել են Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատար Ալմուստաֆա Ամադու Սիսսեն և ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
 
Ալմուստաֆա Ամադու Սիսսեի խոսքով, Ինժեներական շաբաթը հարմար առիթ է հուշագրի ստորագրման եւ գործողությունների պլան կազմելու առումով։ 
 
«Վերջերս Հայաստանի արտգործնախարարն այցելեց Եթովպիա եւ հանդիպում ունեցավ Աֆրիկայում ՄԱԿ-ի Տնտեսական Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադիս Աբեբայի համալսարանի և ՁԻՀ-ի միջև ստորագրվեց հուշագիր, ապա հաջորդեցին հետեւողական քննարկումները, կազմվեց համագործակցությանն ուղղված գործողությունների ծրագիր՝ ուղղված Եթովպիայում Հայաստանի ազգային  ինժեներական լաբորատորիաների հաջողված կրթական ծրագրի համատեղ  իրականացմանը, ինժեներական ստարտափ էկոհամակարգի ձևավորմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը»,- նշել է Ալմուստաֆա Ամադու Սիսսեն։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն