Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-23-ը գրանցվել է 789 դեպք


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-23-ը գրանցվել է 789 դեպք

  • 24-06-2019 16:06:00   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 789 դեպք, որից 518-ը՝ արտակարգ:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 431 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
 
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 58 դեպք, որոնցից 29-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play