Գործակարգապահական խորհրդակցություն ԱԻՆ-ում


Գործակարգապահական խորհրդակցություն ԱԻՆ-ում

  • 24-06-2019 16:36:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 
 
Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը: 
 
Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: 
 
Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում: 
 
Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն