Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիզի մարզեպտարաններում քննարկվել են 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերը


Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիզի մարզեպտարաններում քննարկվել են 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերը

  • 24-06-2019 17:05:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 10-ին Գեղարքունիքի, 11-ին՝ Լոռու, 13-ին Շիրակի, իսկ 17-ին Սյունիքի մարզպետարաններում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ քննարկումներ՝ հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2019 թվական մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N289-Ա որոշումից բխող հանձնարարականը:
 
Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպմանը մասնակցել են մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի այլ աշխատակիցներ, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող ԿԵՀ ծրագրի, Իրավաբանների հայկական ասոցիացիայից:
Մարզպետ Գնել Սանոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մեկ անգամ ևս կարևորելով ՔՀԿ-ների դերը մարզի զարգացման գործում: Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը մանրամասնորեն ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտները՝ ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ անդրադառնալով 2019 թվականի հաստատված բյուջեին և բյուջետային հայտին, 2020 թվականի հայտի տարբերությանը 2019 թվականի հաստատվածի նկատմամբ, և հայտի տարբերությանը 2018 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
 
Լոռու մարզպետարանում հանրային քննարկումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա էին ԿԵՀ ծրագրի Վանաձորի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Զարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև այլ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը հանգամանորեն տեղեկատվություն է ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: Քննարկում ընթացավ մասնավորապես վարչական սարքավորումների և հատուկ ու նպատակային այլ նյութերի, տեղեկատվական ծառայությունների, տարբեր նյութերի ու սնունդի համար հատկացվող գումարի աճի, տրանսպորտային նյութերի ծախսի նվազեցման, աշխատավարձի և պարգևատրման գումարների նվազեցման վերաբերյալ: 
 
Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանրային քննարկմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչները, ԶԼՄ-ներ, ՔՀԿ ներկայացուցիչներ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հանդիպմանը մասնակցում էին նաև «ՀամաԶարԿ» կոալիցիայի քարտուղարության համակարգող կառույց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խոհրդատվական կենտրոնի ներկայացուցիչները։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը, կարևորեց նման հանրային քննարկումների կազմակերպումը և ՔՀԿ-ների դերն ի նպաստ մարզի զարգացման, իսկ Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրեց 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերն ու 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը:
 
Սյունիքի մարզպետարանում քննարկմանը մասնակցում էին՝ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սուսաննա Դավթյանը, Սյունիքի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քննարկմանը ներկա էր նաև Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը:
Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Սուսաննա Դավթյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան ընդունված՝ ՀՀ վարչապետի 2019թվականի մարտի 22-ին «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N-289-Ա որոշմամբ սկսվել է 2020 թվականի բյուջետային գործընթացը և հաստատվել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի՝ ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր գործընթաց, որը սկսվում է ընթացիկ տարվա հունվար ամսին և ավարտվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ԱԺ կողմից պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play