Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր


Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր

  • 24-06-2019 18:02:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 24-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
 
Նիստի ընթացքում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է նախագիծը ներառել հերթական նիստի օրակարգում:
 
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ ծրագրի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Լևոն Գրիգորյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել և առաջարկել է այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Հանձնաժողովը այս նախագծին ևս տվել է դրական եզրակացություն:
 
 
 
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն