Հունիսի 22-ին տեղի ունեավ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ վեհաժողովը, Double Tree Hilton հյուրանոցի մեծ դահլիճում։ Նախաձեռնության մտավորականների խորհուրդը և քաղաքական խորհուրդը (կազմված չորս կուսակցությունների նախագահներից) հանդես եկան՝ Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ գաղափարական հիմնադրույթներով։
Հունիսի 22, 2019թ․
————————
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ(ՀԱՀ)քաղաքական խորհուրդ՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կուսակցությունների ղեկավարները համարվում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։
«Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կառուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով։
«Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։
Սույն դաշինքը ձևավորող քաղաքական միավորները կարող են ընդունել համատեղ հայտարարություններ և որդեգրել համատեղ դիրքորոշում՝ այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։
«Համահայկական Ազգային Համաձայնությունը»բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։
Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակար-գային և հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության երեք նախագահների ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․)անօրինական գործընթացներին քաղաքական գնահատական տալու չկամությունը,արձանագրելով կառավարման անարդունավետությունը, կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում ազգային ինքնության և ազգային արժեքների ոտնահարումը, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում արատավոր վարչաօլիգարխիկ տընտեսաքաղաքական համակարգի առկայությունը, և համարելով, որ անհրաժեշտ է այդ համակարգի ապամոնտաժումը՝ իշխանության բոլոր թևերի տարանջատումն ապահովող իրակա՛ն ժողովրդավարական պետություն կառուցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական դաշինքը առաջնահերթ է համարում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում,
Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,
Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,
Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում։
ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ
(ՈՒԹ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ)
Քաղաքացիական հարթակըպետք է ստանձնի պետության
պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի՛:
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -1
1․ Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհը, ընդերքի ռեսուրսները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնական և անօտարելի սեփականությունն են։
2․ ՅուրաքնչյուրՀՀ քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստանա իր բաժնեմասն ու շահաբաժինը։
3․ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շոշափելի զգա, որ ինքն է իր երկրի բնական ռեսուրսների տերը, վարձակալության տվողը, շահույթ ստացողն ու այդ շահույթն իր համայնքների կամ իր ընտանիքի կարիքների համար ուղղորդողն ու վերահսկողը։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական մենաշնորհայինկարգավիճակիարգելման մասին սահմանադրական նոր օրենքի ընդունում, որը ենթադրում է յուրաքանչյուր ոլորտում մեկից ավելի բիզնեսմիավորների գործարկում։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -2
ՍՏԵՂԾԵԼ՝
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ»,որը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է։
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի»կառավարումն իրա-կանացնում են քաղաքացիական ինստիտուտները։
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի»միջոցներն առաջանում են՝ օդի, ջրի, հողի, ընդերքի ևկենսաբանական ռեսուրսներիշահագործմանդիմացհավաքագրվողբնավճարներից, ինչպես նաև բաց բաժնետիրական ձևաչափի կիրառմամբ առնվազն 51%-ով ազգայնացված ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻշահագործումից առաջացած շահույթաբաժնից:
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը»պետք է նախ և առաջունենա շրջանառու ներդրումային գործառույթ, որից հետո, առաջացած շահույթը պետք է հավասարաչափ բաժանվի ՀՀ բնակչությանը։
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է ունենա տեղական համայնքների քաղաքացիներից կազմված հոգաբարձուների քաղաքացիական ինստիտուտներ, որոնք պետք է իրականացնեն այդ ֆինանսական միջոցների կառավարումն ու ներդումները՝ ըստ բնակչության պահանջների և որոշման։
«Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» շահութաբաժնի իրավունք՝ ԲԱԺՆԵՏՈՄՍկարող է ունենալ Հայաստանի Հանրապետության յուրա-քանչյուր քաղաքացի, որը հինգ տարի ապրում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և ՀՀ քաղաքացու համար սահմանված պարտավորությունների կատարողն է(հարկերի վճարում, բանակում ծառայություն և այլն)։
«Քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» բաժնետոմսերը ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականությունն են, սակայն վաճառքի և ժառանգությամբ փոխանցման ենթակա չեն։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -3
(ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ)
Պետքէ բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Սփյուռք-Հայաստան» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերություն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բովանդակ հայության հայրենիքն է։
2․ ՀայաստանիՀանրապետությունը, որպես համահայկական պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջականության մասին ծրագրային մոտեցում, և պետական ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։
3․ Միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հայկական Սփյուռքի կկազմակերպողն ու հենարանը։
4․ Արտերկրում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցողներն ունեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մարմիններ ընտրելու իրավունք (քաղաքացիական պարտավորությունների կատարմամբ է որոշվում քաղաքացիական իրավունքի գործարկումը)։
5․ Համահայկական ցանցային շուկայի ձևավորում և սփյուռքի հետ համատեղ սպառողական ներդրումային բաժնետիրական համակարգերի ստեղծում։ Պետք է ստեղծել բաց բաժնետիրական համակարգեր, որը հնարավորություն կընձեռնի, որպեսզի թե՛ ՀՀ բնակիչը, թե՛ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարողանան դառնալ Հայաստանի Հանրապետության արտադրական միավորների բաժնետոմսերի սեփականատերեր։
6․ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում հայոց պատմության և մշակույթի միասնական կրթահամակարգի ստեղծում (բուհական և դպրոցական դասագրքերում սկզբունքայնորեն իրար չհակասող համատեքստերի ներկայացում)։
7. Հայաստանի Հանրապետության կողմից ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կազմակերպելու մարտավարական ծրագրերի մշակում։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-4
1. Հայոց Մեծ եղեռնի սգո օրը՝ Ապրիլի 24-ը, հայտարարել համազգային ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ։
2. Հայությունը պիտի ամբողջականանա ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան հայրենիքում։
3. Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -5
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ (մշակույթ և պետություն)
1․ Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է գտնվենազգային անվտանգության հոգածության տակ և ունենան բացառիկ կարգավիճակ։
2․ Ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենագիտություն» առարկա ներդնել Հայաստանի Հանրապետությանդպրոցներում։
3․ Հայաստան-Սփյուռք միասնական ուղղագրություն։
4․ Բոլոր այն բիզնես միավորները, հատկապես հասարակական օբյեկտները, որոնքկփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, կստանան պետական հարկի 2%-ի չափով նվազ հարկմանհնարավորություն։
5․ Այնմշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է ազգայինմշակույթի վերհանմանը, քարոզմանը, տարածմանը և կրթելուն, ազատվում են պետականհարկերից իրենց գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-6
(ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ)
Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում ևանկախությունմիմիանցից, իրար նկատմամբ հավասարակշռությանապահովում՝ հակակշռում և վերահսկում։
Oրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից յուրաքանչյուրը պետք է ձևավորվի ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագիր(մանդատ)։
Ստեղծել ընտրովի պաշտոնեաներին ժողովրդական անվստահություն հայտնելու և ժամանկից շուտ հետ կանչելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-7
(ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ)
Իրավական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների և պարտավորությունների հավասարու-թյամբ, և այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է այդ խավերի ներկայացուցչություն պետության քաղաքականության մշակման բարձրագույն օրենսդիր ատյանումև տեղական ինքնակառավարման համակարգերում։
Այս սկզբունքը ենթադրում է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ և կազմ՝
*** ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-8
(ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ)
Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից, որը ենթադրում է ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագրի (մանդատ)ձեռք բերում։
Ստեղծել՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ թվով 11 դատավորներից, որոնք պետք է ընտրվեն ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում 7 տարի ժամկետով։
Բարձրագույն Դատական Խորհուրդը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆանկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
Բարձրագուն Դատական Խորհուրդը նշանակում է դատավորներին՝
* տեղական՝ 3 տարի ժամկետով,
* վճռաբեկ՝ 5 տարի ժամկետով։
5. Ստեղծել 12 երդվյալ քաղաքացիական ատենակալների անկողմնակալ դատարան(ինստիտուտ)՝ առավել ծանր հանցագործությունների դատավարությունների համար։