Դատապարտում ենք Ամերիկայի ագրեսիվ կեցվածքը Իրանի դեմ

25-06-2019 11:11:24   | ԱՄՆ  |  Քաղաքական
Լարվածությունը Իրանի և Ամերիկայի միջև ավելի է սրվել Ամերիկայի՝ «Միջազգային Միջուկային Պայմանագրից»  դուրս գալուց հետո: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը ամեն կերպ աշխատել է Իրանի դեմ միջազգային տրամադրություն հրահրել, սակայն անհաջողությունից հետո հունիսի 19-ին ականատեսն եղանք, թե ինչպես Ամերիկան իր ագրեսիայի շուրջ միջազգային դրական կարծիք ձևավորելու համար դիմեց սադրանքի ու մի ռազմական լրտեսական անօդաչու ինքնաթիռ (Գլոբալ Հավք անվան տակ) ուղղորդեց Իրան, որն էլ հատելով սահմանը՝ սկսեց իրականացնել լրտեսկան գործողություններ Իրանի տարածքում:  Իրանը այդ կապակցությամբ բազմիցս զգուշացում ներկայացնելուց հետո՝ ստիպված եղավ իր սահմանները պաշտպանելու նպատակով ու չհանդուրժելով որևէ ագրեսիա Իրանի տարածքի հանդեպ, իր հակաօդային ուժերի միջոցով տապալել այդ անօդաչու ռազմական ինքնաթիռը: Այնուհետև Իրանը ցուցադրել է տապալված ինքնաթիռի մնացորդները և աշխարհագրական այն դիրքը, որտեղ գտնվել է այն: Բոլոր փաստացի տվյալները Իրանի կողմից ներկայացվել է ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեցարիայի դեսպանին և ՄԱԿ-ին: 
Ամերիկայի ռազմատենչ խավը՝ հովանավորվելով իսրայելական կառավարության կողմից, աշխատում է նման գործելաոճով արդարացնել իր ռազմական ներկայությունն ու ագրեսիան մերձավոր արևելքի անկախ երկրների դեմ: Ամերիկայի ռազմատենչ խավը կասկածելի ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որն սպառնում է նաև Հայաստանի ու տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու շահերին: Իրանը համարելով Հայաստանի կողքին կանգնած ու բարեկամ երկիր, նրա նկատմամբ որևէ սպառնալիք՝ վտանգավոր ենք տեսնում նաև անկախ Հայաստանի Հանրապետության համար ու խիստ դատապարտում ենք Ամերիկայի ագրեսիան տարածաշրջանում և կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին դատապարել ԱՄՆ-ի այս կեցվածքը: 
 


Հայ Ձախ Ֆորում
22 Հունիս, 2019 թ. 
 
 
 
 
 
 
Ֆորում 22
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար