Հաշված օրեր անց կկայանա Ձախ Հարութի սպասված համերգը

25-06-2019 15:06:58   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հաշված օր
երից՝ հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի բացառիկ համերգը: Թե՛ արտիստը և թե՛ նրա թիմը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում այս բացառիկ իրադարձությանը: Բացառիկ համերգից առաջ զրուցել ենք միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանի հետ: 
 
-Պարոն Եղոյան, համերգին մնացին հաշված օրեր: Պատրա՞ստ է արդյոք Ձախ Հարութը և նրա թիմը համերգին: 
 
-Մենք թիմով ամեն օր տարբեր առումներով պատրաստվում ենք համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց՝ մինչև բեմ, լույս, ձայնային տեխնիկա: Էլ չեմ ասում փորձերի մասին: 
 
-Ի՞նչ բարդություններ եք ունեցել այս ընթացքում համերգին նախապատրաստվելիս:
 
-Բարդությունները շատ-շատ էին, քանի որ մենք գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ ու Աստծո ողորմածությունը մեզ կարծես ուժ են տալիս՝ հնարավորինս լավ իրականացնելու մեր առջև դրված նպատակը: 
 
-Ինչպե՞ս է իրեն զգում Ձախ Հարութը:
 
-Ձախ Հարութն արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է, և մեր ամբողջ թիմի հետ հավասար մասնակցում բոլոր կազմակերպչական աշխատանքներին: Տրամադրված է մարտական և իր խոսքով ասած՝ խաչը կհանի, կբարձրանա բեմ և նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն: Մենք,
գուցե, այս ամենին սովորական ձևով ենք նայում՝ որպես հերթական աշխատանք, բայց կարծում եմ, որ կերտում ենք մի գեղեցիկ երաժշտական պատմություն: 
 
-Արդյոք վաճավե՞լ են համերգի բոլոր տոմսերը:
 
-Դեռ մնացել են շատ քիչ քանակի տոմսեր, այնպես որ կոչ ենք անում Ձախ Հարութի երկրպագուներին շտապել: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 725 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար