Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

25-06-2019 15:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
 


Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է
անձրև և ամպրոպ, 28-29-ը առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝ 
 
Հունիսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար