«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է իր 45-ամյա հոբելյանը

25-06-2019 16:34:28   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր  «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է  իր 45-ամյա հոբելյանը:
Հայ հանդիսատեսը դերասանուհուն վերջին տարիներին կհիշի   «Օրագիր» և  «Օպերացիա Նեմեսիս» փաստավավերագրական դրամաներից:
 

Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո սկսվում է դերասանուհու կարիերան սկզբում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, այնուհետև  Նարեկ Դուրյանի՝ Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում: 
Շուրջ 2 տասնամյակ  «Բոհեմ»-ի հետ. բազում շրջագայություններով, փորձություններով, դժվարություններով և, իհարկե, անձնվեր ու քրտնաջան աշխատանքով:
 
Այսօր էլ
իր նվիրումով և փորձով Քրիստինեն ոչ միայն զբաղվում է թատրոնի պրոդյուսինգով, այլև օգնում է երիտասարդ դերասաններին հարթել իրենց ճանապարհը դեպի երազանքի բեմեր: 
 
Միշտ կենսուրախ, ընկերասեր, հոգատար դերասանուհին վայելում է ոչ միայն ընկերների և բոհեմցիների, այլև բոլոր գործընկերների և ծանոթների սերն ու հարգանքը: 
 
Քրիստինեին ճանաչողները կփաստեն, որ թատրոնը նրա համար միայն աշխատանքի վայր չէ, թատրոնը կյանք է, ապրելաոճ: 
Միանալով այսօր արդեն հնչած և դեռ հնչվելիք շնորհավորանքներին՝ ցանկանում ենք մեր գործընկերուհուն նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ: Թող կյանքը լեցուն լինի ժպիտով, երջանիկ պահերով և բարի ու սիրելի մարդկանցով: 
 
«Բոհեմ» թատերախումբ  
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 805 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար