ԱԻՆ-ը զինում է անվտանգության գիտելիքներով


ԱԻՆ-ը զինում է անվտանգության գիտելիքներով

  • 25-06-2019 17:22:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 25-ին «Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչությունը (ՓՈՒՎ) և Աղետների բժշկության կենտրոնը համատեղ անցկացրեցին տեսագործնական դասընթաց: 
 
Դասընթացի նպատակն էր գիտելիքներով զինել «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության անձնակազմին՝ հրդեհային անվտանգության վարքականոնների, առաջին բուժօգնության սկզբունքների վերաբերյալ:
 
Դասընթացի տեսական մասի ընթացքում ՓՈւՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մ. Ավետիսյանն անձնակազմին ներկայացրեց հրդեհային անվտանգության վարքականոնները, հրդեհի ընթացքում անհրաժեշտ գործողությունները:
 
Այնուհետ Աղետների բժշկության կենտրոնի ուսումնական բաժնի հրահանգիչ փ/ծ կապիտան Ս. Թադևոսյանն անդրադարձավ քիմիական այրվածքների ու թունավորումների դեպքում առաջին բուժօգնության սկզբունքներին:
 
Դասընթացի գործնական մասի ընթացքում տեղի ունեցավ անձնակազմի տարհանում: Մասնակիցները ծանոթացան հրդեհը վաղ փուլում մարելու համար նախատեսված կրակմարիչների աշխատանքին և իրենք իսկ փորձեցին դրանք օգտագործել՝ մարելով հրդեհը:
 
Դասընթացը նախաձեռնել էր ընկերությունը՝ հատուկ խնդրանքով դիմելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: 
 
Դասընթացի ավարտին «Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնի անձնակազմը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և փրկարարներին՝ իրենց անվտանգության գիտելիքներով զինելու համար:
 
Հարկ է նշել նաև, որ մեկ այլ նման ուսումնական վարժանք՝ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերումը թեմայով, այս ընկերությունում անցկացվել էր նաև 2017 թվականին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play