Քաղաքացիների ընդունելություն փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ
25-06-2019 17:58:44 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձարացվել են փախստականների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, տարածքային և տեղական նշանակության բնույթի հարցեր։
Փոխնախարար Իսախանյանը քաղաքացիներին հավաստիացրել է, որ բարձրացված հարցերը նախարարության ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում են։ Միաժամանակ նա համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ըստ կարևորության և առաջնայնության հաշվառել ու գույքագրել բնակիչներին հուզող խնդիրները՝ դիտարկելով հարցերի լուծման հնարավոր բոլոր տարբերակները։