Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին


Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

  • 25-06-2019 18:05:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը  կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ  են ունեցել  Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումը` այն դիտարկելով տնտեսական աճի ներառականությանը նպաստող գործոն: Փոխնախարարը ներրկայացրել է կթության ոլորտում իրականացվող բարափոխումները, որոնք նպատակ ունեն բարելավել մասնագիտական կրթության որակը ինչպես նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում:
 
Միջազգային փորձագետների դիտարկմամբ` զարգացման պլանավորման հարցում կրթությունը և աշխատաշուկային միտված մասնագետների պատրաստումը առաջնահերթ խնդիրների շարքում են: Այս համատեքստում կարևորվել է  միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների ապահովումը:
 
Առանձնահատուկ կարևորվել է միջին մասնագիտական կրթության բնագավառը, որի զարգացումը և աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը: Նշվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հաղորդակցության ռազմավարության կարևորության մասին, որը պետք է ապահովի երկխոսությունը և հետադաձ կապը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք աշխատանքային հարցերի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն