Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մոհհամմադալ Հալբուսիի հետ


Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մոհհամմադալ Հալբուսիի հետ

  • 25-06-2019 18:16:43   | Իրաք  |  Քաղաքական

 
 
ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօրերին Իրաքի Հանրապետությունում։
Իրաքյան կողմի նախաձեռնությամբ Ռուստամ Բաքոյանն այսօր հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրը, Հոսեյն Հասան Նարմոն, Խալիդա Խալիլը և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչներ: 
 
Հանդիպմանը քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:
 
Խորհրդարանի խոսնակը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սինջարի եզդիներին իրենց հողում կայուն կենսապայմանների ապահովման և տեղահանվածների վերադարձի կազմակերպման հարցերում:
 
Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին ներկայացրել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների մտահոգությունները՝ Սինջարում շարունակվող ցեղասպանության վերաբերյալ: Վերջինս շեշտել է՝ անելու է ամեն հնարավորը սինջարյան ճգնաժամի լուծման հարցում իր ներդրումն ունենալու և եզդի ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու գործում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական