Նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ


Նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ

  • 25-06-2019 19:12:14   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում զրուցել է ամերիկացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քիփ Թորնի հետ:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանակակից աշխարհում գիտության դերի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման միտումների շուրջ:
 
Նախագահն աշխարհահռչակ գիտնականին հրավիրել է STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում այցելել Հայաստան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play