Ուղիղ հեռարձակում. «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ասուլիս- քննարկման


Ուղիղ հեռարձակում. «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում ասուլիս- քննարկման

  • 28-06-2019 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հունիսի  28-ին ժամը   12:00-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս- հրապարակային քննարկում՝ պատկան մարմինների և շահառու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև:

 
Ասուլիսին կմասնակցեն ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը, մոնիթորինգի փորձագետ Նարինե Մաիլյանը,  սոցիոլոգ Մարինա Գալստյանը և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
 
Հավելենք, որ ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ է իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակների,
 
արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
 
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել
 
 է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների մոնիթորինգի զեկույց: Զեկույցում իրավիճակի վերաբերյալ եզրակացությունների հիմքով ամփոփվել են հասցեական առաջարկներ: 
 
 
Հարցերի դեպքում կարող եք դիմել Թամարա Աբրահամյանին
Բջջ. 077.69.04.67 համարով, կամ 22.70.97 հեռախոսահամարով 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ