Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելու մասին


Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից Դամասկոսը հրթիռակոծելու մասին

  • 01-07-2019 15:23:46   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի կողմից  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռակոծելու մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, SANA  գործակալությունը հաղորդել է, որ հրթիռակոծության հետևանքով 4 մարդ զոհվել է, 21 մարդ վիրավորվել. զոհերից մեկը երեխա է:
 
Գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են հետ մղել հարձակումը, որի թիրախը եղել են Դամասկոս և Հոմս քաղաքները:
 
Գործակալության տվյալներով հրթիռներն արձակվել են իսրայելական ռազմական ինքնաթիռներից՝ Լիբանանի օդային տարածքից:
 
Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play