Նորագյուղցի Բոգոյին ազատ արձակելուց հետո ջարդել են Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության տնօրենի ավտոմեքենան


Նորագյուղցի Բոգոյին ազատ արձակելուց հետո ջարդել են Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության տնօրենի ավտոմեքենան

  • 01-07-2019 18:48:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հունիսի 28-ի երեկոյան Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Պռոշյան փողոցում «վնասվել» է Արմավիր-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի ավտոմեքենան:
 
Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել եւ հույս ունի, որ մեղավորները կպատժվեն:
 
Ոստիկանությունից մեր զրույցում հայտնեցին, որ Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դիտավորյալ վնասել են, այժմ քննություն է ընթանում: Նշանակված է փորձաքննություն:
 
Վնասել են ավտոմեքենայի հետնապակին:
 
Հիշեցնենք, որ այդ օրը բերման էին ենթարկել Կենտրոնական ավտոկայանում երկար տարիներ հաստատված Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան), որը, սակայն, ժամեր անց ազատ էր արձակվել: Նշենք, որ Խաչատրյանը նախկինում հայտարարել է, թե Բոգոն արդեն երկար ժամանակ է՝ ազդում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա՝ սեփական ավտոմեքենաներով նշված երթուղով ուղեւորափոխադրում իրականացնելով:
 
Նորագյուղցի Բոգոյի անվան հետ առնչվող պատմությունները մամուլում շատ են: Դրանցից վերջինը թերեւս այն է, որ նա տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, ապօրինի «սեփական» սենյակ եւ հյուրանոց էր ստեղծել: 2019-ի մարտին Բոգոն ստիպված էր եղել լքել այդ տարածքը՝ չմոռանալով վերջում քանդել եւ ավերակի վերածել այդ սենյակները:
 
2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել էին նաեւ ՀՀ կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանի նշանակվելուց հետո Կոստանյանը ստիպված էր լքել իր կողմից «սեփականաշնորհած» տարածքները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play