Այսօր Արևի ամբողջական խավարում կլինի. factor.am


Այսօր Արևի ամբողջական խավարում կլինի. factor.am

  • 02-07-2019 11:52:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Այսօր՝ հուլիսի 2-ին Երկիր մոլորակի բնակիչներն Արևի ամբողջական խավարման ականատես կլինեն:
 
Այն առավել լավ տեսանելի կլինի հատկապես Երկրի արևմտյան կիսագնդում, գրում է RG.ru-ն: Խավարումը կսկսվի տեղական ժամանակով 23:23-ին և կտևի ընդամենը 4 րոպե 33 վայրկյան: Բնության այս երևույթն առավել տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան հատվածում, Չիլիում և Արգենտինայում: Նշենք, որ 2019 թվականին Արևի ևս մեկ խավարում է սպասվում՝ դեկտեմբերի 26-ին: Հուլիսի 17-ին էլ երկրաբնակները նաև Լուսնի խավարման ականատես կլինեն: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը