Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին.Armtimes.com


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին.Armtimes.com

  • 03-07-2019 10:45:03   | Լիբանան  |  Ի՞նչ է գրում մամուլը


ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։

Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։ Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքով, ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանն ու ցուցանմուշներին։Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Աննա Հակոբյանը եղել է նաև ‹‹Թռչնոց բույն›› մանկատանը։

Armtimes.com

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը