Հոկտեմբերի 31-ին կկայանա համերգ «Երեւան-Կիեւ-տրանզիտ»<br /> նախագծի շրջանակում <br />


Հոկտեմբերի 31-ին կկայանա համերգ «Երեւան-Կիեւ-տրանզիտ»
նախագծի շրջանակում

  • 29-09-2009 17:15:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ԿԻԵՎ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Նոր նախաձեռնության նպատակը ոչ միայն հայկական լավագույն երգերն են ուկրաինացի աստղերի կատարմամբ, այլեւ աստղային դուետ կազմած հայ եւ ուկրաինացի արտիստների նոր ստեղծագործական տանդեմը»: Այսպես է Analitika.at.ua-ին մեկնաբանել նախագծի գործադիր պրոդյուսեր Էրիկ Անթառանյանը «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի էությունը: Երեւան-տրանզիտ նախագիծը մեկնարկել է 2004 թվականին եւ այսօր արդեն բրենդ է: Նախագծի պատմության առաջին էջը եղավ մեծ ժողովրդականություն վայելող հայ-ռուսական «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» նախագիծը: «Երեւան-Կիեւ-տրանզիտ» նախագծի շրջանակում համերգը կկայանա Կիեւում, «Ուկրաինա» արվեստների ազգային պալատում հոկտեմբերի 31-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ