Սեւանը չուտելու մասին. Լեւոն Բարսեղյան


Սեւանը չուտելու մասին. Լեւոն Բարսեղյան

  • 07-07-2019 09:56:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Լեւոն Բարսեղյանը իր Ֆեյսբուկյան էջում գրել է
 
"Սեւանը չուտելու մասին համառոտ, ԱԺ ջան
 
Ոչ մի նոր բան չեմ ասում, ասել եմ եւ մասնագետներն են ասել մի քանի անգամ:
 
Վերջին տասնամյակում Սեւանից տարբեր ստերով եւ պատրվակներով, իբր երաշտ ու եսիմինչ զուլում, օրենքով նախատեսվածից (170 մլն խմ) շատ ավելի ջուր է բաց թողնվել երկու նպատակով:
 
1. Ափամերձ անօրինական կերպով կառուցված հիմնական շինությունների ավերը թույլ չտալու համար: Ջրի մակարդակի բարձրացումը, բնականաբար, քանդելու էր այդ անօրինական շինությունները, իսկ նախորդ իշխանության ախպերությունը, որ դրանց տերն էր, փող էր դրել, փող էր սարքում, ոնց կարելի էր փողը ջուրը լցնել: Անօրինական, որովհետեւ ոչ մի շենք շինություն այդ գոտում շինթույլտվություն չի ունեցել ու չունի ու չի էլ կարող ունենալ, ըսդմին այդ հանգամանքը ոչ մեկի բալգարկին չէ մինչ օրս ...: Չտեսանք, որ որեւէ պետական ատյանից որեւէ պետական այր կամ մայր կամ կնքահայր, գնար, ասեր,- Աբեր, ղոչաղաբարո, քանդում ես շենքդ, չես ծլվլում, քանդում ես առանց թույլտվության սարքածդ շենք շինությունը, ... տո փաթթած ունեմ ում հոպարի բալեն ես, քանդում ես ու զիբիլը հեռացնում ես տարածքից:
 
2. Նաեւ Սեւանից թողած ջուրը հաճույքով իջնում է, իջել է ու իջնելու է Հրազդանի կասկադի 6 հիդրոէլեկտրակայանների տուրբինները պտտեցնելով: Ու դրանց պտույտից էլեկտրաէներգիա է արտադրվում, որ հաճույքով թանկուկրակ ծախվում է մեզ նման համբալների վրա: Տեսնես ումն են էդ հիդրոէլեկտրակայանները հիմա, ո՞վ է չաղանում մեր մուծած վճարից, գյլամաբեխաբար կուշտունիչը կարող է՞ հիշի, թե գույքի մեջ է՞լ ինչ կար պարտքի դիմաց...: Հիդրոկասկադով ջուրը փող սարքելը երկրորդական է, կարծում եմ, առաջնայինը կալվածքները անառիկ պահելն է: Մի զարկով երկու կոկորդիլոս են խփել տարիներ շարունակ սեւանակերները:
 
Գյուղատնտեսական հողերի ոռոգման կարիքը միայն պատճառաբանություն է եղել, մթոմ փրկենք գյուղատնտեսությունը: Մեկ կամ երկու տարի կարծեմ երաշտ եղել է, բայց դա չէ Սեւանի մակարդակը կայուն պահելու եւ բարձրանալը թույլ չտալու պատճառը, այլ այն, ինչ գրեցի վերը: Մնացածը հավայան զրույցներ են:
 
Մի քիչ թվերին աշենք:
 
Ըստ wikipedia-յի
 
Սեւանա լճի ներհոսք՝ տարեկան.
 
Գետերով՝ 774 մլն խմ
Տեղումները լճի մակերևույթի վրա՝ 510 մլն խմ
Արփա-Սևան ջրատարով՝ տարեկան 250 մլն խմ
Ստորերկրյա ներհոսքը՝ 78 մլն խմ
 
Ընդամենը ներհոսք՝ 1612 մլն խմ
 
Արտահոսք՝ տարեկան.
 
Գոլորշացում՝ տարեկան մոտ 1մլրդ խմ 
Ջրի բացթողում՝ օրենքով առավելագույնը՝ 170 մլն խմ
Ստորերկրյա արտահոսք՝ 13,3 մլն խմ
 
Ընդամենը արտահոսք՝ 1184 մլն խմ
 
Պայմանական մնացորդը՝ 1612 մլն խմ - 1187 մլն խմ = 425 մլն խմ: Ու տարեկան՝ այդքան պիտի ավելանար ջուրը:
 
Փաստորեն որքան էլ այս թվերը պայմանական են եւ մոտավոր՝ կախված տեղումների ծավաներից եւ այլ հանգամանքներից, Սեւանում տարեկան 170 մլն խմ ջրթողը հաշված, պիտի ավելանա մոտավորապես 425 մլն խմ ջուր, օրենքով թողնվելիք ջրից ուղիղ 2,5 անգամ շատ:
 
Քանի սմ է իջնում Սեւանի մակարդակը տարական 170 մլն ջուր թողնելու դեպքում: Եթե պայմանականորեն համարենք որ ջրի մակարդակի բարձրացման հետ հայելու մակերեսը չի մեծանում (այն իրականում մեծանում է, բայց չեմ ուզում թվերի մեջ խճճել անպատրաստ ընթերցողին), համարենք, որ այն 1260 քառակուսի կմ է: Այդ 170 մլն խորանարդ մետր ջուրը այդ մակերեսին բաշխած կլինի 13,5 սմ:
 
Իսկ ավել ջուր չթողնելու դեպքում, էն վերոհիշյալ 425 մլն խորանարդ մետրը նույն մակերեսին բաշխելիս կլինի տարեկան մոտավորապես 33,7 սմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակարդակի բարձրացման դեպքում ընդարձակվում է նաեւ հայելու մակերեսը, 1260 քառ կմ-ը դառնում է, ենթադրենք 1300-1350 քառ կմ, էն 425 մլն խորանարդ մետրը մակարդակը կբարձրացնի ոչ թե 33,7 սմ, այլ 32,6-32 սմ:
 
Այլ խոսքով, եթե երեք տարի Սեւանից բաց չթողնվի ավելի քան օրենքով նախատեսված 170 մլն խմ ջուրը, Սեւանի մակարդակը կբարձրանա մոտ 1 մ, եւս 3 տարուց կլինի 2 մ, կհասնի այն մակարդակին, ինչ նախատեսված էր Արփա-Սեւան թունելով ջուր բերելու ծրագրով: Ու երբ Սեւանի մակարդակը բարձրանա 2 մետր, ոչ միայն առափնյա ապօրինի շինությունների տերերի ղժժոցն ու շաքարն է ելնելու, այլեւ նվազելու եւ վերանալու է Սեւանի ճահճացման ռիսկը:
 
Էլի քանի՞ տարի է պետք, որ մերումանուկով, գողական-գիտանակնով, օլիգարխ-ընչաքաղցով հասկանան, որ Սեւանը փրկելու ճանապարհը ավելի քան հասարակ է,-փրկել Սեւանը, ոչ թե օլիգարխաց պալատները, փրկել Սեւանը, ոչ թե խթանել էլեկտրաէներգիայի արտադրությունը:
 
Զահլեքս գնաց այ մարդ, կարելի է՞ էս հասարակ բաները տասնամյակներով բացատրել: Մինչեւ հեղափոխությունը՝ հասկացանք, հմի էլ պտի բացատրե՞նք:
 
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի ճռռացող դուռ":
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն